Գերմանիայի ԱԳ նախարար․ Ղարաբաղը միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են վարձկաններ
«Մենք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի մարտիկների վերաբերյալ տեղեկություններին, որ սիրիացի մարտիկներ են օգտագործվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: Պետք է նաև նշենք, որ սա միակ հակամարտությունը չէ, որում ներկայումս կարծես դեր են խաղում սիրիացի մարտիկները. մենք դա արդեն գիտենք Լիբիայի քաղաքացիական պատերազմից:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, հիմնվելով ներկայիս հետախուզական տվյալների վրա, մենք պետք է ենթադրենք, որ այդ սիրիացի մարտիկների որոշակի քանակ իրոք դեռ գտնվում է ճգնաժամի տարածքում: Բազմաթիվ միջազգային ջանքեր կան` պարզելու, թե ինչպես են դրանք օգտագործվում այնտեղ, որքան է դրանց քանակը և ով է պատասխանատու դրանց համար: Այնուամենայնիվ, մինչ այժմ դա վերջնականապես ձեռք չի բերվել»,- այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ կապված Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայությանը։
Մաասը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ ու պատասխանեց պատվիրակների հարցերին՝ որպես ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող։
Մաասն ասաց՝ Թուրքիայի հետ շփումներում հստակ նշվել է, որ այն կարող է օգտագործել իր ազդեցությունը՝ ապահովելու տարածաշրջանում կայունությունը։
Նրա խոսքերով, անհրաժեշտ է երկարատև խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, և Գերմանիան իր ներդրումը կարող է ունենալ։
Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց, որ հակամարտությանը եղել է ռազմական լուծում, այդ իսկ պատճառով պետք է աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, նաև ԵՄ գործընկերների հետ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ հույսով, որ համաձայնության հնարավոր կլինի հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Նշվեց նաև, որ ցանկացած առաջընթաց կախված է երկրների ցանկությունից, մտնել երկխոսության մեջ միմյանց հետ, և այս գործընթացին միանշանակ կաջակցեն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան