Էրդողանը գնահատել է Սիրիայում, Միջերկրական ծովում, Արցախում իրենց քաղաքականությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Արցախում իրենց քաղաքականությունը։
Թուրքական Anadolu գործակալությունը հայտարարել է, որ հանդիպումը կայացել է «արտաքին քաղաքականության գնահատման համար» և քննարկվել է «տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես Սիրիայի, Արևելյան Միջերկրական ծովի, Լիբիայի և Ղարաբաղի տարածաշրջանի հետ կապված, ինչպես նաև Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ուղիները»:
Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան «վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցությունը մեծացնելու, իր շահերը պաշտպանելու և արտաքին քաղաքականության մեջ իր հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում՝ դիվանագիտության և երկխոսության միջոցով»:
Almasdarnews-ի հաղորդմամբ, Թուրքիան վերջերս ակտիվացրել է իր հարձակումները Սիրիայում, ինչը նրանց ռուս գործընկերներին դրդում է ուժեղացնել մի քանի շրջաններ, որտեղ թուրքական ուժերը ամեն օր հարձակվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան