Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լավրովն իր ողջույնի խոսքում ասաց, որ Մոսկվան և Թեհրանը նշում են իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը` խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի:
«Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունից հետո», - ասաց ՌԴ արտգործնախարարը:
Զարիֆը շնորհավորեց Լավրովին ու ՌԴ նախագահ Պուտինին՝ «Ղարաբաղում հակամարտությանը վերջ դնելու համար»։
«Մեր ընդհանուր մտահոգությունն նրանում էր, որ այս հակամարտությունը տեղի էր ունենում մեր հարևանությամբ, մարդիկ էին զոհվում, ու ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ վերափոխել այս հակամարտությունը հնարավորություն։ Այդ պատճառով էլ իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է մշակել այդ հնարավորությունները, որոնք գալիս են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածություններից»,-ասաց Զարիֆը։
Հիշեցնենք, որ Զարիֆը Մոսկվա է մեկնել Բաքվից։ Նա այցելելու է նաև Հայաստան, Վրաստան ու Թուրքիա։ Զարիֆն առաջակում է ստեղծել վեցակողմ համագործակցություն, ինչը, սակայն փորձագետները հավանական չեն համարում։
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
- Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
- Լավրովը Մոսկվայում Զարիֆի հետ կքննարկի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան