Դավաճանները սողալով են պատասխան տալու. գյուղացին նրանց գլուխները կոտրելու է. Բերբերյան
«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով, Արցախի գյուղատնտեսությունը շատ լուրջ կորուստներ է ունեցել, նախնական տվյալներով 40-50 մլն դոլարի կորուստ էր գրանցվել, բայց այժմ այդ կորուստների չափը մոտենում է 80-100 մլն դոլարին։
«Յուրաքանչյուր տարի այդքան բերք կարող էինք ստանալ, այդ գումարի բերք ունեինք։ 100 հազար տոննա ցորեն էինք մենք Արցախից ՀՀ ներկրում։ Երեք-չորս տարի մենք այդ ծավալով ցորեն էինք ներկրում, և այսօր ստիպված պետք է լինենք մոտ 15-20 մլն դոլար ավելի ծախսել, որ դրսից ցորեն ներկրենք։ Նույնը մրգի հետ կապված։ Մենք հոյակապ նռան այգիներ ունեինք, սոխի հզոր արտադրություն։ Այնպես որ այստեղ լուրջ դավաճանություն ենք տեսնում։ Կարծում եմ, որ վազող-քայլողների կուսակցությունը սրա համար պետք է պատասխան տա»,- նշեց նա։
Ըստ Հրաչ Բերբերյանի, «դավաճանները» սողալով են պատասխան տալու, քանի որ գյուղացին նրանց գլուխները կոտրելու է։
«Դրանք ամոթ, աբուռ, թասիբ ունե՞ն։ Էս աղքատ ժողովրդի՞ն նայենք, թե՞, որ իրենց պարգևատրում են։ Գետինը չե՞ն մտնում։ Շատ կներեք, Իսագուլյանը պատահական չէր ասում, գնալով հաստատվում է, որ 1600 ադրբեջանցու հայկական անձնագիր է տրվել։ Գուցե այդ մարդիկ են պարգևավճար ստացողները։ Շատ հնարավոր է, որ այդ մարդիկ պետական ծառայողներ են։ Այսինքն՝ այդ 1000 հոգով ժողովրդին իրենց ձեռքը գերի՞ են գցել։ Չի ստացվի, փախնելու են։ ԱՄՆ են ուզում փախնել»,- նկատեց նա։
Նա նշեց, որ մի փաստաթուղթ է հայտնվել իր ձեռքի տակ, ըստ որի՝ կազմակերպություններին տրվող պետական գույքի վարձավճարը 3-4 անգամ բարձրացել է, այդ ընկերությունները հերթով փակվում են։
«Այսօր իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ հիմնարկները փակվեն։ Իմիջիայլոց, այդ ամենը ԱԺ փոխնախագահի ամուսնու ձեռքով է արվում։ Դուք հա՛մ էս ժողովրդի գրպանից աշխատավարձ եք ստանում, հա՛մ թանկացնում եք։ Ես կարծում եմ, որ հարկատուներով պետք է մտածենք, ընդհանրապես հարկեր չմուծենք, որովհետև այդ գումարները գնում են մի խումբ մարդկանց գրպանները»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են 2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
- Աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ. Գուտերեշ
- Իշխան Սաղաթելյան․ Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից
- Ցորենի մասով մենք կարող է ռազմավարական պաշար ձևավորելու խնդիր ունենանք. Փաշինյան