Նորույթ. Վրաստանից ՀՀ մտնելիս PCR թեստ է պետք հանձնել. արժեքը` 15.000 դրամ
Վրաստան-Հայաստան սահմանի Բագրատաշենի սահմանային անցակետում այսուհետ ՀՀ մուտք գործող քաղաքացիները (այդ թվում ՀՀ քաղաքացիները) պարտավոր են հենց սահմանին PCR թեստ հանձնել։ Թեստի արժեքը 15000 դրամ է։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Նշվում է, որ թեստը պարտադիր է ցանկացած տարիքի այցելուի համար, անգամ` նորածնի։
Պատասխանն ուղարկվում է մեկ օր անց` էլեկտրոնային հասցեին։ Այդ ընթացքում երկիր մուտք գործած քաղաքացին պարտավոր է ինքնամեկուսանալ, մեկուսացման կանոններն անտեսելը պատժվում է 50-300 հազար դրամով։ Եթե քաղաքացին հրաժարվում է թեստ հանձնել, նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Երևան՝ կարանտինի գոտի։
Հետաքրքրական է, որ նորամուծությունը հունվարի 11-ից է, սակայն կիրառել սկսել են հունվարի 18-ից միայն, քանի որ ինչպես սահմանին ասացին` թեստ անող չկար։
Այժմ սահմանային անցակետին կից բացվել է ՆորՄեդ ընկերության կենտրոնը։ Թեստը հանձնելուց հետո իրավունք է տրվում հատել սահմանը` նույնիսկ առանց ջերմաչափման։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա