ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման
Երկրները պետք է կենտրոնանան ոչ թե երկկողմ գործարքների, այլ կորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար մատակարարման վրա: «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Առաջին պատվաստանյութերն այժմ սկսում են տարածվել, և երկրների համար հավասար հասանելիության հույսը լուրջ ռիսկի է ենթարկվում», - ասել է նա:
ԱՀԿ-ն երկրներին և արտադրողներին հորդորում է առաջնահերթություն համարել միջազգային COVAX մեխանիզմի միջոցով մատակարարում իրականացնելը։
«Այն փաստը, որ երկկողմ գործարքների առաջնահերթությունը տրվեց, հանգեցրեց պատվաստանյութերի պաշարների կուտակմանը և քաոսային բաշխմանը: COVAX մեխանիզմը նախատեսված է այս իրավիճակից խուսափելու համար»,-ընդգծե լ է Վույնովիչը:
Նա ասել է, որ արտադրողների կողմից ԱՀԿ-ին տվյալների տրամադրման հետաձգումները նույնպես խոչընդոտ են պատվաստանյութերի ժամանակին և արդարացի մատակարարման ապահովման համար:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հայտարարել է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին
- «AstraZeneca»- ն պնդում է՝ պատվաստանյութը տարեցների համար ևս արդյունավետ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան