Բայդենը հրամանագիր է ստորագրել՝ կառավարության ամբողջ ավտոկազմը էլեկտրամոբիլներով փոխելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որով դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս շատ ամերիկյան արտադրության ապրանքներ գնի: Ըստ Բայդենի, փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է ամբողջ կառավարական փոխադրամիջոցների պարկը փոխարինել ամերիկյան արտադրության էլեկտրական մեքենաներով: Այս մասին գրում է Tass-ը։
«Դաշնային կառավարությունը տրանսպորտային միջոցների հսկայական պարկ ունի, որը մենք կփոխարինենք մաքուր էլեկտրական մեքենաներով, որոնք այստեղ Ամերիկայում պատրաստում են ամերիկացի աշխատողները, և դա միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի ավտոարդյունաբերությունում», - ասել է նա Սպիտակ տանը:
Բացի այդ, դաշնային գործակալությունների համար ավելի դժվար կլինի արտասահմանյան ապրանքներ ձեռք բերելու թույլտվություն ստանալ։ Նրանք այժմ ստիպված կլինեն արդարացնել նման որոշումը անմիջապես Սպիտակ տանը: