26.01.2021. Կորոնավիրուսի 138 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Առողջացել է 472 հիվանդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Մահվան ևս 758 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.01.2021. Կորոնավիրուսի 58 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
- 23.01.2021. Կորոնավիրուսի 198 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 22.01.2021. Կորոնավիրուսի 183 նոր դեպք է գրանցվել, ևս 11 մարդ մահացել է
- 21.01.2021. Կորոնավիրուսի 307 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 20.01.2021. Կորոնավիրուսի 309 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
- 19.01.2021. Կորոնավիրուսի 236 նոր դեպք է գրանցվել, ևս 14 մարդ մահացել է
- 18.01.2021. Կորոնավիրուսի 90 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է