Քննարկվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր: Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել այս կենտրոնի միջոցով:
Եվգենի Զինիչևը և Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև մի շարք այլ համատեղ ծրագրերի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում