Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
Երեկ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ աճյուններից մեկը Մատաղիսի կողմից ադրբեջանիցները դիրքային հատվածում գտել ու վերադարձեր են հայկական կողմին. 1993 թվականի ծնված Աշոտ Խաչատրյանը եղել է պահեստազորային, նրա մոտ հայտնաբերվել է վարորդական վկայականը, այդպես պարզվել է ինքնությունը:
Մյուսը երեքը զինծառայողներ են, հայտնաբերվել են Ջաբրայիլիից, ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հ.Թադևոսյանը հայտնեց, որ այսօր երկու խումբ որոնողական աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 25-ը Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1287 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան