Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստվում է առաջարկել իր հրաժարականը՝ խորհրդարանում անվստահության 2 քվեարկություններին դիմակայելուց մեկ շաբաթ անց: Այս մասին գրում է Euronews-ը։
Նրա գրասենյակը հայտարարել է, որ նա այսօր առավոտյան իր կաբինետին կասի, որ մտադիր է հանդիպել նախագահ Սերջիո Մատերելլային՝ իր հրաժարականը ներկայացնելու համար:
Կոնտեն ճնշման տակ էր, քանի որ իր ղեկավարած ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը նա ղեկավարում էր 16 ամիս, կորցրեց մեծամասնությունը Սենատում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Մատեո Ռենզիի կուսակցությունը դուրս եկավ դաշինքից՝ տարաձայնությունների ֆոնին, թե ինչպես ծախսել COVID-19 վերականգնման ֆոնդի փողերը:
Հաղորդվում է, որ նախագահ Մատերելան կարող է չընդունել Կոնտեի հրաժարականը և կարող է խնդրել վարչապետին փորձել ավելի կայուն կոալիցիա կազմել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում