Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ դեմոկարատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա հարձակման դեպքից հետո ռուսներին հորդորել է չգնալ Թուրքիա:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյնը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների`տղամարդու և երկու կանանց վրա, որոնք վիրավորվել էին: Հարձակվողը կալանավորված է: Ինչպես հաղորդվում է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, ՌԴ քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
«Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում դանակի 9 հարված ստացած ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է
- Ստամբուլում զինված տղամարդը Ռուսաստանի երեք քաղաքացու է վիրավորել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում