Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին․Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վեհաժողովի ձմեռային նստաշրջանում խոսել է հայ ռազմագերիների վերադարձի մասին։
«Այստեղ մենք շատ կարևոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցն իր կարևորությամբ չի զիջում այլ հարցի, մինչդեռ այն անտեսվել է Բյուրոյի կողմից»,-ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով Բյուրոյի որոշմանը՝ հայ ռազմագերիների հարցը չընդգրկել օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման մեջ։
Մարուքյանի խոսքերով, դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում՝ խոսելով վստահության մթնոլորտի ձևավորման ու խաղաղության մասին, ինչը հնարավոր չէ, քանի որ հրադադարից հետո Ադրբեջանն իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց։
«ՄԻԵԴ-ն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են որոշումները, ավելին, դրանից հետո սպանել են ռազմագերիներին։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Այսքանից հետո նրանց խոսում են վստահության ու խաղաղության մասին»,-ասաց Մարուքյանը, հավելելով, որ ռազմագերիներին պահելը ահաբեկչական երկրի գործելաոճ է։
«Միայն ահաբեկիչներն են պատանդ պահելում ու նախապայմաններ առաջ քաշում՝ ռազմագերիների ազատման համար։ Ահաբեկչի նման իրեն պահող երկիրն ինչպես կարող է լինել ԵԽ անդամ։ Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին»,-ասաց Մարուքյանը միջազգային կազմակերպություններին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղարը խուսափեց հայ ռազմագերիների մասին հարցին ուղիղ պատասխանելուց
- ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում չի ներառվել Ադրրբեջնից հայ գերիների վերադարձի հարցը․Ն․ Կարապետյան
- ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին