Միքայել Մինասյան. Ափսոս, որ չգիտենք, թե ինչ են զգում նրանք, որոնք խոզերի առաջ ուլունքներ էին շաղ տալիս
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնի հաղորդավարուհի Լիլիթ Թումանյանի երեկվա քայլը հարգանքի արժանի է որակում։
«Շնորհակալություն, որ Դուք սկիզբ դրեցիք նման ավանդույթի՝ չգտնվել դիակի հետ նույն տարածությունում ու չշնչել նրա հետ նույն օդը։ Մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ դուք իսկական հայուհի եք, որն ունի սեփական արժանապատվություն։ Ափսոս, որ մենք չգիտենք, թե ինչ են զգում նրանք, որ մարգարիտներ են շաղ տալիս խոզերի առաջ»,-գրել է նա Թելագրամի իր էջում։
Մինասյանն ընդգծում է, որ ժանրի կանոնների համաձայն՝ Պետական Ֆիլհարմոնիկը պետք է հայտարարի, որ ոչ ոք որպես բողոքի նշան դահլիճը չի լքել, և հանդիսատեսի ոչ էական կրճատումը չի ազդել տոնական մթնոլորտի վրա, դիրիժորը ոչինչ չի տեսել, կագնած էր մեջքով, իսկ երաժիշտները նայում էին նոտաներին, ոչ թե դեպի դահլիճ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Աննա Հակոբյանի ներկայության պատճառով հայտնի հաղորդավարուհի Լիլիթ Թումանյանը լքել էր Ֆիլհարմոնիայի դահլիճը, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգը։