Moderna-ն լրացուցիչ պատվաստանյութ է ստեղծում` կորոնավիրուսի hարավաֆրիկյան մուտացիայի համար
Ամերիկյան Moderna ընկերությունը մշակում է իր պատվաստանյութի լրացուցիչ տարբերակը՝ նոր կորոնավիրուսի դեմ, ինչը կբարձրացնի իմունային պատասխանը Հարավային Աֆրիկայում հայտնաբերված վարակի շտամին: Համապատասխան հայտարարությունը նախօրեին հրապարակվել է ընկերության կայքում: Այս մասին գրում է Tass-ը։
Moderna- ի ղեկավարությունը նշում է, որ, հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկյան այս ընկերության կողմից մշակված պատվաստանյութը պաշտպանում է «վիրուսի բոլոր հիմնական առաջացող տարբերակներից»:
Մասնավորապես, խոսքը Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մուտացիաների մասին է: Այնուամենայնիվ, վերջինիս դեպքում նկատվեց հակամարմինների քանակի փոքր-ինչ նվազում, որոնց ընդհանուր ծավալը «դեռ մնում է պաշտպանությունից ապահովելու համար անհրաժեշտ մակարդակից բարձր»:
Այս կապակցությամբ ընկերությունը որոշեց սկսել հետազոտություններ՝ նպատակ ունենալով մշակել լրացուցիչ երկու տարբերակ: Առաջին դեպքում փորձ է արվելու մեծացնել պատվաստանյութով առաջացող հակամարմինների ընդհանուր քանակը: Երկրորդ դեպքում գիտնականները կփորձեն ստեղծել պատվաստանյութ, որի գործողությունն ուղղված կլինի ուղղակիորեն Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան