Աշոտյան. Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։
Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!
Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։
Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։
Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալը։
Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։
Մենք պետք է իմանանք, արդյո՞ք թուրքերը չոքել են նաեւ մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։
Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»։
Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։ Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց...
Опубликовано Armen Ashotyan Вторник, 26 января 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան