Ղազինյան. Խմբագիրը որոշել է պատգամավորներին դրդել հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին:
Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նսելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը:
Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության:
Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցում ե՞ն, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում՝ անձնական ստրուկների նման, հասկանում ե՞ն, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:
Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին ինչպես արդեն ասեցի:
Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածում ե՞ն առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք»։
Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին: Վախենում է, շատ լավ...
Опубликовано Artur Ghazinyan Вторник, 26 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Միայն դա բավարար է Մակունցի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան
- Ղազինյան. Ավելի ցայտուն օրինակ է Շուշին
- Ղազինյան. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից
- Ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում, բավական մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցում․ Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Եթե գողը տանից չլիներ...
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան