Բայդենը հայտարարել է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցերը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ նա գերատեսչություններից տարբեր տեղեկություններ է խնդրել Մոսկվային վերաբերող թեմաների վերաբերյալ: Այս մասին գրում է Ria-ն։
Միևնույն ժամանակ, ընդգծել է Բայդենը, Միացյալ Նահանգները կարող են համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման հարցում:
«Մենք և՛ կարող ենք գործել մեր երկրի շահերից ելնելով՝ «ՍՏԱՐՏ-3»-ի ընդլայնման հարցում, և Ռուսաստանին հասկացնենք, որ մեզ շատ մտահոգում է Նավալնիի հետ վարվելակերպը, «Solar Winds»-ի հետ կապված իրավիճակը կամ Աֆղանստանում ամերիկացիների գլուխների համար պարգևատրման մասին զեկույցները», - ասել է ԱՄՆ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա