Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով: Այս մասին գրում է Pars Today-ը։
Զարիֆը թվիթերում գրել է. «Բաքվում ավարտեցի տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների շուրջ արդյունավետ բանակցությունները՝ նախագահ Իլհամ Ալիևի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»:
Զարիֆը հավելել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքները, որոնցից շահելու են բոլորը:
Տարածաշրջանային այցերի շրջանակում, երկուշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն այցելել էր Բաքու: Ադրբեջանից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին