Թուրքիայում դանակի 9 հարված ստացած ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է
Դանակով զինված տղամարդու կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով Ստամբուլում վիրավորված ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է գտնվում, սակայն վիճակի բարելավման միտում կա: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Ավելի վաղ լրատվական գործակալության աղբյուրը հայտնել էր, որ կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյնը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների`տղամարդու և երկու կանանց վրա, որոնք վիրավորվել էին: Հարձակվողը կալանավորված է: Ինչպես հաղորդվում է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, ՌԴ քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
«Առավել շատ տուժել է կանանցից մեկը, ով ստացել է դանակի ինը հարված: Նրա վիճակը ծանր է, բայց, ինչպես բժիշկներն են վստահեցնում, կրիտիկական վիճակն անցել է և բարելավման միտում կա»,-հայտնել է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում