Իրանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Հոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Իրանը լքելու փորձի ժամանակ ձերբակալվել է երկքաղաքացիություն ունեցող մի իրանցի, ով լրտեսական գործունեություն էր ծավալում և տվյալներ էր հավաքում այլ երկրի համար»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որն է Իրանի և ԱՄՆ քաղաքացու կալանքի պատճառը: Իսմայիլի խոսքերը հրապարակել է Mizan գործակալությունը:
Դատարանի ներկայացուցիչը շեշտել է, որ Իրանի օրենքները երկքաղաքացիություն չեն ճանաչում, հետևաբար՝ ձերբակալված անձին իշխանությունները համարում են միայն Իրանի քաղաքացի:
Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների սրման հետ կապված` Իրանում արշավ է սկսվել օտարերկրյա գործակալներին հայտնաբերելու ուղղությամբ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու հիմքով Իրանի քաղաքացու համար մահապատժի դատավճիռ կայացվեց: 2020 թվականի փետրվարի 4-ին Իրանի մեկ այլ քաղաքացի դատապարտվեց մահապատժի՝ միջուկային ծրագրի ոլորտում Վաշինգտոնի օգտին լրտեսություն կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան