Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպաությունը մտահոգություն է հայտնում Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա հարձակման դեպքի կապակցությամբ:
«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ...
Posted by Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում on Monday, 25 January 2021
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին