««Հայրենիք» կուսակցությունը վերջին քաղաքական գործընթացների լոկոմոտիվներից մեկն է»
Այսօր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներն ու պատասխանատուները հանդիպում են ունեցել Աշտարակի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Կուսակցությունից հայտնում են, «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, ներկայացնելով ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, նշել է, որ պատերազմի մարտահրավերներով պայմանավորված՝ կուսակցությունը որոշ ժամանակով դադարեցրել էր քաղաքական գործընթացները, և ձևավորելով զորախումբ։
«Հայրենիք»-ի ներկայացուցիչներն ու համակիրները մեծաթիվ խմբով մեկնել են ռազմաճակատ՝ միաժամանակ հոգալով Հայաստանում ապաստանած հարյուրավոր արցախցիների կեցությունն ու կարիքները։
«Պատերազմի ավարտից հետո «Հայրենիք» կուսակցությունը դարձավ վերջին քաղաքական գործընթացների լոկոմոտիվներից մեկը՝ համարելով, որ երկրի ղեկը զավթած դավաճան սրիկաները պետք է րոպե առաջ հեռանան»,-ասել է Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ շարժման ընթացքում հանրության ծանրակշիռ մեծամասնության մոտ ամրապնդվել է համոզմունքը, որ այսօրվա իշխանությունների աղետաբեր գործունեությունը պետք է շուտափույթ կասեցվի։
Գրասենյակի ղեկավար Ազատ Զաքարյանն իր հերթին ներկայացրել է կառույցի 5-ամսյա գործունեությունը, ապա ներկաները հարցեր են ուղղել կուսակցության խորհրդի անդամներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան