Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ մեղավորը Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան
«Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին։
Ըստ նրա, Դավիթ Տոնոյանը հաստատել է ԶՈՒ ԳՇ պետի կողմից արված այն միտքը, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ անկարող է բանակը այս տեմպերով պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի ընդհնուր հարձակման դեմ:
«Նա հաստատեց, որ դա ասվել է նաև պատերազմից ավելի վաղ, որ ամեն ինչ պետք է արվի դիվանագիտության ուղղությամբ պատերազմը կանխելու կամ գոնե հետաձգելու նպատակով»,-կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով նույն հարցազրույցին՝ «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը նկատեց, դա արտացոլվում է մի հայտնի խոսքով, ըստ որի՝ թե Զատիկից հետո ձու չեն ներկում։
«Եթե պարոն Տոնոյանն ուներ շեշտադրումներ, ասելիքներ, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմը վարեր: Սա նույն պարոն Տոնոյանն է, այն կեղծ թեզը և փափուկ բարձը դնողն էր, որ ասաց՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այսօր կարծես թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար թենիս խաղան, մեն մեկը մյուսի դաշտ գցելով փորձում են հանրային օարակարգը շեղել դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից»,- նկատեց նա։
Նարեկ Մանթաշյանի խոսքով, ամեն մեկը կարգում է մի մեղավոր, սեփական անմեղությունը փորձում է ներկայացնել: Սակայն, ըստ նրա, Դավիթ Տոնոյանը եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է եղած «դավաճանական» ողջ գործընթացի համար:
«Առաջիկայում, երբ կունենանք լեգիտիմ, հայի տեսակին հարիր իշխանությունները, ապա Տոնոյանը ևս կունենա պատասխանատվության իր բաժինը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պառակտող քայլերով իշխանությունները ադրբեջանական բանակին բերել և հասցրել են մինչև Շուշի. Զաքարյան
- Շուշիի քաղաքապետ. Ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա
- Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
- Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարության հիմքում ոչ այլ ինչ է, քան իր անմիջական հրամանով Շուշին անձնելու փաստն արդարացնելու փորձ