Ռուբեն Մելիքյան. Տոնոյանի հայտարարությունը ոչ միայն անբավարար է, այլև հանցանքը ծանրացնող
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտնի «նոր պատերազմ՝ նորտարածքներ» բանաձևին, և տվել մոտավորապես հետևյալ բացատրությունը - «դե բան էր՝ ասել եմ, էլի. ի՞նչ եք կախվել էդ խոսքերից»։
Սա շատ կարևոր հարց է, և արժանի է հատուկ դիտարկման։ Ավելին, միջանցքում մնացած մեր պետականության ապագան պայմանավորված է նաև այն հարցի պատասխանից, թե արդյո՞ք մեզ համար բավարար է Տոնոյանի բացատրությունը և ինչու՞ է բավարար կամ անբավարար։
Անձամբ իմ կարծիքով՝ այդ բացատրությունը ոչ միայն անբավարար է, այլև հանցանքը ծանրացնող։ Բացատրեմ. ես ճանաչում եմ շատ կոնկրետ մարդկանց, որոնք վստահելով Տոնոյանի այդ հայտնի «խոստմանը»՝ կամավոր մեկնել են ճակատ, որ «նոր տարածքներ» ազատագրեն, սակայն օրեր անց ցոհվել են, քանի որ ճակատում եղել է բառդակ ու անտերություն ու քանի որ նրանց ո՛չ սաղավարտ են տվել, ո՛չ էլ զրահաբաճկոն։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Տոնոյանի այդ «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է «դե բան էր՝ ասեցի»։
Ավելին, այդ դատարկ հոխորտանքի համար ժամանակին նույն Տոնոյանը բազում «լայքեր» ու «սրտիկներ» է ստացել, ուստի պետք է դրանք «վերադարձնել»։ Եվ յուրաքանչյուր հայաստանցի, ու հատկապես Տոնոյանի պատճառով զոհվածների մերձավորները, իրավունք ունեն շատ կոնկրետ ու շատ «ցավոտ» հարցեր ուղղել իրեն Ռեմբոյի տեղ դրած այդ դատարկաբերան ոչնչությանը»։
Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտնի «նոր պատերազմ՝...
Опубликовано Ruben Melikyan Понедельник, 25 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը պետք է խոսի՝ փակագծեր բացելով․ Տիգրան Աբրահամյան
- Քաղաքագետ. Տոնոյանն այնպես է խոսում, կարծես հաղթանակած բանակի հրամանատար լինի