Դավիթ Տոնոյանը մեսիջ ուղարկեց գլխավոր կենդանուն, թե տես՝ իմ թաթիկը չտրորես. Շիրինյան
«Արդեն երրորդ քրեական գործն է հարուցվում իմ նկատմամբ, վերջինը՝ բռնության կոչեր անելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Նա տեղեկացրեց, որ վերջին գործով քննիչը ձերբակալման որոշում է ընդունել, և ինքը հայտնվել է մեկուսարանում։
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդտեղ իրավաբանություն չկա։ Առիթն օգտագործելով՝ ուզում եմ գլխավոր կենդանուն ու կենդանական աշխարհին ասել՝ չեք կարող ինձ լռեցնել։ Ինձ լռեցնել նշանակում է կոտրել հայի ոգին, ինձ լռեցնել նշանակում է լռեցնել հային։ Ինչ ուզում եք, արեք, ինձ համար մեկ է»,- նշեց նա։
Ըստ Սայաթ Շիրինյանի, իրենք շարունակելու են իրենց հաղթարշավը, որն այլևս ընդհատումներ չի ունենալու և գնալու է մինչև վերջ։
«Վստահաբար կարող եմ ասել՝ առաջիկայում լուրջ պայքար է սկսվելու։ Եվ բոլոր հայերը, հայի արժեհամակարգ կրողները պետք է միանան հունվարի 28-ի երթին։ Պիտի մեր խոնարհումը ցույց տանք և՛ գործող սպայակազմին ու բանակին, և՛ զոհվածներին, և՛ նաև առաջին պատերազմի մասնակիցներին։ Մենք պետք է ցույց տանք մեր պայքարի շարունակականությունն ու անկասելի լինելը»,- նկատեց նա։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցին՝ Սայաթ Շիրինյանը նախ նշեց, որ նա այն մարդկանցից է, որ առաջին հերթին պետք է ծնկի գար զոհվածների շիրիմների առաջ։
«Նա ասում է, որ ուղղահայաց կապը չեն կարողացել պահել գերագույն կենդանու և կենդանական աշխահի հետ։ Կարծում եմ, որ Դավիթ Տոնոյանը մեսիջ ուղարկեց գլխավոր կենդանուն՝ ցույց տալով, որ ինքը որոշակի տվյալների տիրապետում է։ Եվ եթե հանկարծ փորձեն իր թաթիկը տրորել, ինքն անպայմանորեն կխոսի։ Սրանք այն կենդանիներն են, որ հերթով բոլորն էլ խոսելու են։ Պատմելու են այդ ամեն ինչը»,- կարծիք հայտնեց ոստիկանության գնդապետը։
Նրա խոսքով, շատ կարևոր հանգամանք է, որ Դավիթ Տոնոյանն ասել է՝ չեն կարողացել ուղղահայաց կապ ապահովել ԳՇ պետի և Փաշինյանի և Արցախի «ժեկի պետ» Արայիկ Հարությունյանի հետ, և դա, ըստ Շիրինյանի, ուղղակի քաոս է։
«Քաոս է տիրել, չեն կարողացել կազմակերպչական լուրջ աշխատանքներ կատարել, և արդյունքում մենք ունեցել ենք զոհեր»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԳՇ պետին, ապա Սայաթ Շիրինյանը նշեց, որ նա պետք է պաշտպանության նախարարի հետ «գլխավոր կենդանուն» մեկուսացներ, քանի որ այնտեղ մատղաշ երեխաներ էին սպանվում։
«Բայց եթե այդքան ինքնասիրություն չուներ, որ Փաշինյանին մեկուսացներ, ապա գոնե պետք է բարոյականություն ունենար ու հրաժարական տար։ Բայց հերիք չի դա չեղավ, մի բան էլ պարտված բանակի ԳՇ պետը դարձավ գեներալ-գնդապետ։ Այդ ուսադիրը, պարո՛ն ԳՇ պետ, արյունով է շաղախված»,- նկատեց Սայաթ Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից, եթե...
- Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել և հաստատել, որ մեղավորը Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան
- Պառակտող քայլերով իշխանությունները ադրբեջանական բանակին բերել և հասցրել են մինչև Շուշի. Զաքարյան