Վարդան Ոսկանյան. Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Վրաաստանի տարածքում հայկական բեռնատարների վրա ադրբեջանցիների հարձակումներին, գրում է.
«Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրա քարերով հարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի հանձնմամբ «հանգիստ ապրելու» թաքուցյալ և բացահայտ քարոզով արտահայտվող մտայնությունը որևէ աղերս չունի իրականության հետ և խիստ վտանգավոր է։
Քանի դեռ Հայաստանը չի վերագտել իրեն, քանի դեռ Հայաստանը ցույց չի տվել իր ատամները թշնամուն, քանի դեռ Հայաստանը նույն այդ թշնամու նկատմամբ չի գրանցել գոնե փոքր, բայց հաղթանակ որևէ հարթությունում, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են, քարկոծելու են բառիս բուն և փոխաբերական իմաստով, քարկոծելու են ավելի ուժգին, քարկոծելու են ամենուր, ուստի նահանջի և փախուստի ոչ մի վայր չի գտնվելու։
Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ, և այդ հաղթանակը լինելու է»։
Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքում հայկական բեռնատարների վրա քարերով հարձակումը ցուցիչ է այն բանի, որ Արցախի հանձնմամբ...
Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 25 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Իրանը հաշվի է առնում նոր իրողություններում իր շահերի նոր վեկտորները
- Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
- Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլում հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել.Վրաստանում ՀՀ դեսպանատուն
- Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին