Վրաստանը կորոնավիրուսի գրանցված դեպքերով ու մահերով տարածաշրջանում առաջին տեղում է
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 100 հազարն ու կազմել՝ 100,300,064, վարակից մահացել է 2,150,042 մարդ, ապաքինվել է 72,343,692-ը։
Վարակի տեմպն աշխարհում չի նվազում, Եվրոպայում շարունակում է ակտիվ վարակը։ Մի շարք եվրոպական երկրներ՝ Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, նոր սահմանափակումներ են իրականացնում։
Worldometers կայքի տվյալներով Եվրոպայի տարածաշրջանում վարակվածությամբ առաջին տեղում են Ռուսաստանը, Բրիտանիան ու Ֆրանսիան։
Ասիայի տարածաշրջանում, որում ներառված է նաև մեր տարածաշրջանը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առաջին եռյակում են Հնդկաստանը, Թուրքիան ու Իրանը։
Մեր տարածաշրջանում վարակվածների ու մահերի թվով առաջին տեղում է Վրաստանը, որը համավարակի սկզբնական փուլում գրանցում էր նվազագույն նվեր՝ ողջ աշխարհի համեմատությամբ։
Վրաստանում վարակվածների թիվը հասել է 254,822 է, մահացել է 3,096 մարդ։ Այս ցուցանիշներով Վրաստանը սանդղակի 16-րդ տեղում է։
Վրաստանին հաջորդում է Ադրբեջանը՝ 17-րդ տեղում, 229,032 դեպքով ու 3,093 մահով։
Հայաստանը 20-րդ տեղում է՝ 166,232 վարակի դեպքով, ու 3,052 մահով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան