Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, ինչպես զրույցի ժամանակ ասել է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, արդեն չորս անգամ հետաձգվել է: Հերթական ժամկետը նշանակված է մայիսի 7-9-ը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ենթադրվում է, որ մրցաշարը չափազանց լարված բնույթ կկրի, քանզի միայն հաղթողը կարժանանա խաղերի մասնակից դառնալու պատվին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Կանոնադրությամբ յուրաքանչյուր երկիր կարող է մրցավայր գործուղել ընդամենը երկու մարզիկ: Այդ մրցաշարին մասնակցելուն մեր երկրից հավակնում են հինգը. Միլենա Հովհաննիսյանը /57 կգ /, Սարգիս Մուրադյանը /58կգ/, Ռոման Հայրապետովը /68 կգ/, Դավիթ Վարդումյանը /80 կգ/ և ծանրքաշային Արսեն Գրիգորյանը: Նրանց ընտրությունը կատարվել է անցյալ տարեվերջին անցկացված հանրապետական մրցաշարում:
Նշած մարզիկները հավաքականի ընդհանուր կազմում պարապում են մայրաքաղաքում, փորձում են շտկել թերությունները, կատարել անձնական և հավաքականի մարզիչների առաջադրանքները, նպատակով, որ նախ մեկնեն Սոֆիա՝ ընտրական մրցաշարի, հաղթեն, որպեսզի արժանանան բաղձալի ուղեգրին: Թե ովքեր կլինեն Բուլղարիա մեկնող երկյակի անդամները, առայժմ անորոշ է մարզիկների և նույնիսկ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Մեքինյանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները