Աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի արդյունքում աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ նրա, այսօրվա աշխարհը կարելի է բնութագրել մեկ բառով`«փխրուն»։
«Ավելի քան երկու միլիոն մարդ է մահացել համաճարակի պատճառով ։ Եվ մենք գտնվում ենք վերջին հարյուր տարվա վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է Գուտերեշը:
Դիվանագետը կարծում է, որ համաճարակը մերկացրել է համաշխարհային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկանց և երկրների անհավասարությունը, կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերի անկայունությունը: Նրա խոսքով, բնության հետ պատերազմ վարելը բերում է նրան, որ այն պատասխան հարված է հասցնում:
Գուտերեշը աշխարհին երկխոսության և համագործակցության կոչ է արել:
«Կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը, քաղաքները պետք է միասին աշխատեն», - նշել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ 2021 թ.-ին աշխարհը բացառիկ հնարավորություն ունի օգտագործել համաճարակի վերականգնումը`« փխրունությունից դեպի կայունություն անցնելու» համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
- ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին