Մերկել. Համաճարակի հետևանքները հետագա տարիներին հետք են թողնելու հասարակության վրա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը համաճարակի դեմ հաղթանակի հույս են ներշնչում, բայց ճանապարհը չի լինի այնքան արագ, որքան շատերը կցանկանային, և վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ճանապարհն այնքան կարճ չի լինի, որքան մենք հույս ունեինք»,- ասել է նա:
Ըստ նրա, կորոնավիրուսը «խոր հետք» է թողնում հասարակության և տնտեսության կառուցվածքի մեջ:
«Առաջիկա ամիսներին և տարիներին դա հետք կթողնի մեր կյանքի վրա»,- հավելել է Մերկելը:
Ըստ Գերմանիայի կանցլերի, համաճարակը ցույց է տվել բոլոր երկրների «գլոբալ փոխկապակցվածությունը», ինչպես նաև հասարակության «խոցելիությունը» նման մարտահրավերների առջև: Այս համատեքստում Մերկելը հիշեցրել է բազմակողմանիության դերը և գլոբալ խնդիրների նկատմամբ «ազգային մոտեցումների» անընդունելիությունը:
Նա ևս մեկ անգամ հանդես է եկել ամբողջ աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուժեղացման և պատվաստանյութերի արդարացի բաշխման օգտին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
- ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման
- ՅՈՒՆԵՍԿՕ․ Կրթությունը հետհամաճարակային վերականգնման գերակա ուղղությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա