Քաղաքական 11:21 27/01/2021 Հայաստան

Արա Գասպարյան. Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին գրել է.

«1920 թվականին Կարսի հանձնման ժամանակ ինքնասպան եղան հայ սպաներ գնդապետներ Մազմանյանը, Մելիք-Հովսեփյանը, Բագրատունին և հազարապետ Չիլինգարյանը։ Թերևս նրանց մտքով չէր անցել հարցազրույցներ տալ և հիմնավորել, թե ինչու Կարսը հնարավոր չէր պահել, և որ իրենք ոչ մի պատասխանատվություն այդ հարցում չէին կրում կամ էլ միգուցե իրենցից յուրաքանչյուրն իր գործողություններում մի թեթև թերացել է։

100 տարի անց կրել ենք ծանր քաղաքական-ռազմական պարտություն, իսկ նախկին պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարում է, որ մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։ Այստեղ առանցքային փաստարկը «չհասցնելն» է։ Ի դեպ հին փաստարկ է՝ պատերազմին պատրաստվելուն «չհասցնելով» էր խորհրդային պրոպագանդան արդարացնում Հայրենական մեծ պատերազմի սկզբնական փուլում Կարմիր բանակի խայտառակ պարտությունները։ Չհասցրեցիք, թե անգործություն դրսևորեցիք, թե երկուսն էլ միասին՝ այն էլ միտումնավոր։ Բայց կարծեմ թե հասցրեցիք հսկայական գումարներ ուղղել հնացած հակաօդային պաշտպանության միջոցներ և առանց սպառազինության ինքնաթիռներ գնելուն։

Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման ու մեզ ռազմամթերքի մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերը։ Զարմանալի անկեղծություն։ Հավանաբար չեն լսել թուրքական տարբեր տրամաչափի պաշտոնյաների և քաղաքական գործիչների  հայտարարությունները, դե լրատվամիջոցներն էլ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության մասին նյութերը տեղադրում էին հին շումերերենով։ Այնինչ ակնհայտ էր, թե ինչ ծավալներով ու մարտավարական եղանակներով են թուրքերն օգտագործում և օգտագործելու տարատեսակ վարձկան գրոհայինների, իսկ մատակարարման ուղիների հարցով նախապես աշխատել էր պետք, այլ ոչ թե կանխատեսումներ անել։

Պաշտպանության նախկին նախարարը փորձում է իրեն տարանջատել պատերազմից՝ նշելով, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Այստեղ հարկ է մի փոքր հստակություն մտցնել. իրավական տեսանկյունից Հայաստանում ոչ թե պատերազմ է հայտարարվել, այլ ռազմական դրություն է մտցվել։ Սրանք տարբեր իրավական ռեժիմներ են, ուստի ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ Գլխավոր շտաբի պետը շարունակում է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին։

Տոնոյանն անդրադառնում է նաև պատերազմի պատճառներին՝ նշելով, որ երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։ Մինչդեռ պատերազմի և պարտության հիմնական պատճառներից էին պատերազմի փոխարեն խաղաղության նախապատրաստումն ու անթաքույց պարտվողականության քարոզը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական-ռազմական հավասարակշռության խախտումը, որը պայմանավորված էր փաշինյանական ռեժիմի կողմից անվտանգության մարմինների և բանակի կառավարման համակարգի կազմաքանդմամբ ու Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացման հետևողական քայլերով։

Եթե պատերազմում ռազմական գործողությունների ծավալման սցենարները կանխատեսվեին՝ հաշվի առնելով նաև վերջին տասնամյակում Մերձավոր արևելքում ընթացող մարտական գործողությունների փորձառությունը, և ռազմական գործում կիրառվեին նոր տեխնոլոգիական լուծումներ զինված ուժերի կառավարելիության բարձրացման ու զորատեսակների կարողությունների ավելացման նպատակով, մենք կունենայինք պատերազմի բոլորովին այլ արդյունք։ Այնինչ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը հետևողականորեն.

–չնախապատրաստեց երկիրը և բանակը մոտալուտ պատերազմին,
–խառնաշփոթ մտցրեց բանակը պահեստազորով համալրելու գործընթացում,
–չօգտագործեց մեր զինված ուժերի հնարավորությունները թշնամու ստրատեգիական ենթակառուցվածքները խոցելու համար,
–ի վերջո կազմակերպեց պարտություն և ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունների պաշտոնական վարքագծում առկա է հանցավոր արարքների համակցություն, որի համար վերջինները պետք է պատասխանատվություն կրեն։ Հենց այս քրեաիրավական համատեքստում է, որ մոտ ապագայում քրեական հետապնդում իրականացնող մարմինները կպարզեն, թե արդյոք պատասխանատու պաշտոնատար անձանց և այդ թվում նախկին նախարար Տոնոյանի արարքներում առկա են մինչև ռազմական դրությունը և դրա ընթացքում հանցակազմի տարրեր, որոնք հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այս առումով, Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը, կարծում եմ, կդրվի քննության հիմքում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
13:03
Տեղի կունենա «ԲԵՄ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան
 2025թ-ի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
12:43
Սբ․ Հովհաննեսի հարևանությամբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
12:21
«Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
 «Հասկանալի է, որ դա պատահական դեպք չէր։ Այսնքն՝  պատահական չէր Ավինյանի հորը մոտենալն ու նման հարցադրում անելը։Կարծում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում...
Աղբյուր` Panorama.am
10:54
Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը
Ահմատ Ալ Շարհն ընդունել է Սուրիայի Քրիստոնեա Հոգևոր Առաջնորդներին ու ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
10:39
Ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}