Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն չունենք. Արտակ Թովմասյան
«Ես կողմնակից եմ օրենքի սահմաններում լինի այս իշխանության հեռացումը, ցանկալի կլիներ, որ գիտակցեին սխալ են գործել ու հեռանային»,- ասուլիսում ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի թիմի հեռացումը:
Նրա խոսքով, եթե մի թիմում ինչ որ բան չի ստացվում, սխալ են գործում, արտակարգ իրավիճակ է, սովորաբար հեռանում են, չգրված օրենք է, քանի որ արժանապատվության և պրոֆեսիոնալիզմի հետ է կապված:
«Չնայած նրան, որ այս իշխանությունը տանուլ է տվել, այս վիճակին է հասցրել մեր ազգը, չի հեռանում: Վարչապետը ժամանակին ասում էր՝ եկել եմ ոչ թե կառչելու իմ աթոռից, այլ երբ որ չկարողանամ մի բան անել, կթողնեմ, կգնամ: Հիմա հակառակն ենք տեսնում. չկարողանալն էլ ո՞նց է լինում:
Պարտված, չհաջողած իշխանությունը չի կարող շարունակել ղեկավարել:
Մեր այսօրվա հարցը՝ ոչ թե ինձ համար իշխանության, աթոռի կռիվն է, այլ մեր ազգի պատվի հարցն է»,- ասաց Ա. Թովմասյանը:
Նրա կարծիքով, իշխող խմբակցության անդամները պետք է գիտակցեն ու ազգի համար ամենակարևոր, դժվարին ժամանակաշրջանում ճիշտ քայլի դիմեն, հրաժարական տան, ձևավորվի ժամանակավոր կառավարություն ու կազմակերպվի թափանցիկ ընտրություններ:
Հարցին, արդյո՞ք հավակնում է վարչապետի պաշտոնին, և եթե այս տարի արտահերթ ընտրություններ լինեն, արդյո՞ք կմասնակցի, նա ասաց, որ երբեք հավակնություններ չի ունեցել և ոչ էլ պլանավորել է. «Բայց եթե դրա հարկը լինի, եթե դրա պահանջը լինի մեր ազգի կողմից, այդ դժվար պահին, իհարկե, կանեմ»
Ա. Թովմասյանն ասաց, որ հիմա կուսակցության ստեղծման փուլում են և հասկանալով, որ միայն երկրի ապագայի վրա կարող են ազդեցություն ունենալ խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում, որոշում կընդունեն մասնակցել նաև խորհրդարանական ընտրություններին, անպայման ունենալ վարչապետի իրենց թեկնածուն: Նրա խոսքով, իրենց ցանկությունն է ստեղծել նոր ուժ, որի մեջ ընդգրկված կլինեն իրենց գործի պրոֆեսիոնալներ, ամենակարևորը՝ կարող են լինել ոչ քաղաքական
Նա ընդգծեց, որ եթե այդ արտահերթ ընտրությունները կազմակերպվի այս կառավարության կողմից, չեն մասնակցի:
Ա. Թովմասյանը նշեց, որ իրենք գործելու են լիովին առանձին:
«Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն, պատրաստակաություն չունենք:
Ընդհանուր մի բան ունենք, որ պահանջում ենք կառավարության հրաժարականը: 17 ուժերի կողմից միանալու առաջարկություն եղել է: Նախ մեզ մոտ ձևավորված կուսկցության դեռ չկա, գրանցման փուլում է, երկրորդ՝ ժողովրդի մի մասի մոտ մի մտածելակեպ կա, որ այդ 17-ը վատն են, նրանց մի մասը հին են, մի մասը՝ նոր են:
Մեր տեսալականն այն է, որ մեզ համար չկա հին ու նոր, կա հայ ազգ և Հայաստան, թե հինը, թե նորը, թե սևը, թե սպիտակը բոլորը պետք է ունենան նույն հնարավորությունը մեր երկրում ապրելու համար»,- ասաց Ա. Թովմասյանը
Միևնույն ժամանակ նա նշեց, 17 ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադված Վազգեն Մանուկյանը ժամանակավոր կառավարության համար կարող էր լինել հարմար թեկնածու:
Ա. Թովմասյանը նաև նշեց, որ եթե երկրում չլինի կայունություն, նորմալ աշխատող իշխանություն, ներդրողները ոչ մի ներդրում չեն անեն. «Ներդրումները գալիս են՝ հաշվի առնելով, արդյոք տվյալ երկրի պայմաններն անվտանգ են ներդրում անելու համար, թե ոչ: Այս պարագայում, ինձ թվում է, պրոբլեմներ կունենանք»:
Նրա խոսքով, պետք է ունենալ համապատասխան գիտելիներ ունեցող մասնագետներ, խմբեր, որոնք կարող են աջակցել ու կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում համալրվածության անհրաժեշտ մակարդակ ապահովել:
Ա. Թովմասյանն ասաց՝ Սփյուռքում լսելով, որ Հիմնադրամին հատկացրած գումարները չկան, իշխանության հանդեպ վստահությունը զրո աստիճանի է իջել:
«Տարբեր ինֆորմացիաներ կան, որ որոշ անհատներ, խմբեր պահանջում են հաշվետվություն, նաև գումարները վերադարձվեն, քանի որ նպատակին չեն ծառայում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան
- Կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան
- Արտակ Թովմասյան. Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա
- Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների
- Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին. Միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար
- Արտակ Թովմասյան. Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական։ Զարգացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան