Կառավարությունը առաջարկում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողների օր
«Նախագծով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ»,-կառավարության այսօրվա նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը ներկայացնելիս հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյան:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2020-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմել է 256 հարկ վճարող, որից արդեն բավարարվել է 140 դիմում, իսկ 2019-ին բավարարվել է 93 դիմում:
Նրա խոսքով՝ փոփոխության նպատակն է հարկային կամավոր կարգապահության խրախուսումը։
Նախագծով առաջարկվում է նաև օրենքով կարգավորել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարողների օրինապահության չափանիշները՝ սահմանելով գործունեության գնահատման և օրինապահ հավաստագրի գործունեության ժամանակաշրջանները:
Էդվարդ Հովհաննիսյանը հատնեց, որ օրինապահության չափանիշների մեջ կընդգրկվեն նաև տնտեսվարողի արտաքին տնտեսական գործունեության գնահատկանը՝ արտահանումների և ներմուծումների ժամանակ վերջինիս կողմից օրենսդրության պահանջների կատարման պայմանները:
Նախարարը հատնեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողների օր:
Հարակից հրապարակումներ`
- 6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան
- Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
- Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա