Կարեն Հովհաննիսյան. Թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը
Ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալոց Կարսում նախատեսված զորավարժություններին, գրում է.
«Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում նաև Բաքվից ժամանաց զորամիվորումների հետ, այլ բացառապես Նախիջևանի կայազորի մասնակցությամբ։
Երկրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում միայն հետևակի, կամ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, այլ ընդգրկված է նաև հարձակվողական բնույթի զինտեխնիկա։ Սա բացառիկ է ձմեռային զորավարժությունների համար, քանի որ նախկինում եթե եղել է տեխնիկա, ապա միայն ռազմական ուղղաթիռ, որը տեղափոխել է հատուկ ջոկատայիններին A կետից B կետ։
Երրորդ, այս զորավարժությունը նախկին նմանատիպ զորավարժությունների նման չի անցկացվում Սարիղամիշի տարածքում, կամ ռազմավանում, այլ առաջին անգամ անցկացվում է Կարսից դեպի հարավ-արևելեք ավելի մոտ Արաքսին և Կարս-Իգդիր ավտոճանապարհին։
Եվ վերջապես, չորորդ, բայց ոչ վերջին, այս զորավարժությունն անցկացվում է մի ժամանակաշրջանում, երբ քննարկվում է ճանապարհային ենթակառուցվածքների բացման հարցը, երկաթգծերի բացման և կառուցման հարցը, մեծ հաշվով հաշտեցման հարցը, այսինքն բավականին փխրուն և զգայական ժամանակաշրջանում․․․
Մի քանի տարբերություն էլ չեմ թվարակում՝ դրանք թողնելով այն խոսացողներին, ովքեր հենց խոսելու, խորհուրդ տալու և վերլուծելու համար պետական բյուջեից աշխատավարձ են ստանում»։
Փետրվարի մեկի թուրք-ադրբեջանական զորավարժության բացառիկությունը նրանում է կայանում, որ այս զորավարժությունը նախկին...
Опубликовано Կարեն Հովհաննիսյան Вторник, 26 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ․ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում նրանց ղեկավարության խաղաղ մտադրությունների մասին
- Razm.info. Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան