Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել երեք լրատվամիջոցի՝ Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին։
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
Yerevan.today-Վերջին 2.5 տարին, պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Ըստ Ձեզ, այդ մարդն ունի աջակցություն մեր թշնամի երկրներից։
Ռոբերտ Քոչարյան-Ես ստիպված եմ Ձե հարցին անուղղակի պատախանել։ Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետությունը մյուսի դեմ, եթե համարում է, որ տվյալ պետությունն իր համար սպառնալիք է կամ խանգարում է իրեն, այսպես ասած թշնամի պետություն է։
Առաջին հերթին պառակտում են հասարակությանը։ Անում են դա, և մենք տեսնում ենք, պատմությունից բազմաթիվ օրինակներ ունենք։
Երկրորրդը՝ թուլացնել բանակն ու անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը։
Երրորդը՝ անվտահություն սերմանել պետական ինստիտուտների նկատմամբ։
Չորրորդը՝ փչացնել հարաբերությունները դաշնակիցների ու բարեկամների հետ։
Հիմա հակառակ ուղղությամբ գանք, այս չորս գործողություններից որը չի արել Հայաստանի վարչապետը։ Օգնեք ինձ։ Մեծ ջանասիրությամբ, ոգևորությամբ, հետևողականությամբ արվել է ամեն ինչ։ Պառակտել ենք՝ սև ու սպիտակ, հարուստ-աղքատ, ռուսամետ-հակառուս, բաժանարար գծեր ենք մտցրել հասարակությունում, քայքայել ենք բանակը, սկսել ենք մարտի 1-ի քրեական գործով, գեներալ-գնդապետների մեղադրանքներով, բազմաթիվ այլ ճանապարհով փորձել են վարկաբեկել մարտական ուղի անցած հերոսներին։
Անվտանգության համակարգը հանձնարարական էր ստանում սատանա փնտրել, ՀԴՄ ստուգել, ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում։
Մենք պատերազմի օրը չգիտեիքն, որովհետև այդ համակարգը, որտեղ աշխատում են կարգին մարդիկ իրականում, բայց հանձնարարված էր սատանա փնտրել, ու փնտրում էին։
Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնար պետական ինստիտուտների նկատմամբ, խոսքը ոչ միայն 44 օրվա ստերի մասին է, այլ 2.5 տարվա ստերի։
Դուք գիտեք բարեկամ երկրների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ ինչ խնդիրներ ենք ունեցել։
Հիմա այս դասական ամբողջ փաթեթն իրականացվել է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, որ այս իշխանությունը թուրքական գործակալներ են։ Բայց ես կարող եմ ասել մի բան. եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում։ Պատահականո՞ւթյուն է, օրինաչափությո՞ւն է, չարամատությո՞ւն է, թե չհասկանալով ինչ-որ քայլեր են արված, մեծ հարց է։ Դա ևս պետք է պարզել։ Կրկնեմ՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որ պետք է բացահայտվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան