Վրաստանի ԱԳ նախարարի Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսուվ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Զալկալիանին սոցցանցում գրել է, որ իրեն լավ է զգում և բուժվում է տանը:
«Այս տարվա հունվարի 23-ին, վարակվածների հետ շփվելուց հետո, ես անցել եմ ինքնամեկուսացման մեջ: Հաստատված ժամկետից անցնելուց հետո ես հետազոտվել եմ PCR թեստով: Արդյունքում ինձ մոտ հաստատվել է COVID 19 վարակը: Այս պահին ես ինձ լավ եմ զգում: Բոլոր արձանագրություններին հետևելով, բուժվում եմ տանը:
Հուսով եմ, շուտով կվերադառնամ իմ սովորական կյանքի ռեժիմին: Շատ շնորհակալ եմ երկրպագելու համար: Եկեք հոգ տանենք միմյանց մասին և ռիսկերից խուսափելու համար պետք է հնարավորինս հետևենք առողջապահության նախարարության հանձնարարականներին»,- գրել է Դավիթ Զալկալիանին:
Նշենք, որ Զալկալիանին հունվարի 22-ին հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա