Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Արցախում ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 103 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել