«AstraZeneca»- ն չեղյալ է հայտարարում ԵՄ-ի հետ խորհրդատվությունները
Եվրահանձնաժողովի և AstraZeneca- ի միջև հակամարտությունը ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման ժամանակացույցի խափանման շուրջ նոր մակարդակի է հասել. ընկերության ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հրաժարվել են Եվրահանձնաժողովի հետ արտակարգ խորհրդակցություններ անցկացնել, որը պահանջում էր շտկել իրավիճակը՝ որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»։
«AstraZeneca- ի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել Եվրահանձնաժողովի հետ պատվաստանյութերի մատակարարման հարցով, հանդիպումը չեղյալ է հայտարարվել: ԵՄ-ն շարունակում է ընկերությունից բացատրություն պահանջել ԵՄ-ին մատակարարումների կրճատման մասին հայտարարության համար: Այդ կրճատումները առաջին եռամսյակին հասնելու են 60%-ի», - նշում է գործակալությունը:
Հարակից հրապարակումներ`
- «AstraZeneca»- ն պնդում է՝ պատվաստանյութը տարեցների համար ևս արդյունավետ է
- Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը
- Պատվաստանյութերի արագ գլոբալ տարածման հույսեր կան. Oxford-AstraZeneca-ն էժան է և չի պահանջում ցածր ջերմաստիճանային պայմաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան