Վաշինգտոնը կգնի 200 միլիոն դոզա COVID-19-ի պատվաստանյութ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 2021 թվականի ամռանը երկրի իշխանությունները «Pfizer»-ից, «BioNTech»-ից, ինչպես նաև «Moderna»- ից գնելու են պատվաստանյութերի ևս 200 միլիոն չափաբաժին: Այսպիսով, Միացյալ Նահանգներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 600 միլիոն դոզա: Այս մասին գրում է news.ru-ն։
Նշվում է, որ դեղերը կբավարարեն 300 միլիոն մարդու։
«Սա բավական կլինի 300 միլիոն ամերիկացու պատվաստելու և համաճարակը հաղթահարելու համար»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իռլանդական դեղերի արտադրության և բաշխման գործակալությունը (HPRA) տեղեկատվություն է ստացել «Pfizer», «BioNTech», ինչպես նաև «Moderna» պատվաստանյութերի հետևանքով առաջացած կողմնակի բարդությունների 81 դեպքի մասին: Ամենատարածված կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, հոդացավերը և հոգնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Moderna-ն լրացուցիչ պատվաստանյութ է ստեղծում` կորոնավիրուսի hարավաֆրիկյան մուտացիայի համար
- «AstraZeneca»- ն պնդում է՝ պատվաստանյութը տարեցների համար ևս արդյունավետ է
- Սառնարանի անջատման պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին