Պուտինը զգուշացնում է քաղաքակրթության կործանման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ չպետք է թույլ տրվի աշխարհում գլոբալ թեժ բախում, քանի որ դա կարող է հանգեցնել քաղաքակրթության կործանմանը: Դավոսի ֆորումում նրա ունեցած ելույթում արած հայտարարությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կան հակադրությունների հետագա աճի ռիսկեր, և նման միտումները կարող են իրենց դրսևորել գրեթե բոլոր ոլորտներում», - ասել Պուտինը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ այսօր ընդհանուր խնդիրն է աշխարհում դրական զարգացումներ ապրելը և հետընթացի մռայլ պատկերից խուսափելը: