Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ից։
Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը: Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին:
Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
Արեգն ընտանիքի երկրորդ որդին է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան