Գևորգ Դանիելյան. Մերօրյա քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Արդեն ակնհայտ է, որ մերօրյա հայտնի քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը, քան հենց իրենք։
Այս մարդիկ կյանքի գնով փորձում եմ համոզել, որ թուրքն ու ադրբեջանցին իբր այլևս մեր բարեկամներն են, նախկինը չեն (ամենուրեք՝ նախկին) և այլն, իսկ սրանք ու սրանց լիդերները ամեն Աստծո օր՝ թե բա մորթելու ենք հային, իրենց փամփլիկ, գրասենյակային բռունցքներն են օդում թափահարում, ազատագրելու ենք մեր պատմական Սյունքը, Գյումրին, Սևանը և նման այլ բարեկամություն չհիշեցնող ժեստեր են անում։
Սա աներևակայելի խնդիր է, սրա դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու։ Ժամանակին Ստալինը Հիտլերի հետ նույնիսկ «Չհարձակման» պայմանագիր (Մոլոտովի պակտ) կնքեց՝ չնախապատրաստվելով պատերազմին, և միայն մեծ կորուստներով հնարավոր եղավ հաղթել ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին