Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատանքի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում
Ռուս զինծառայողները, որոնք Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր տեսակի գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմի մաս են կազմելու, վերապատրաստման դասընթացներ են անցնում մոնիթորինգ իրականացնելու առաջադրանքներ կատարելու համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջանի տարածք: Այս տեղեկությունը հրապարակել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջը:
Դասընթացի ժամանակ զինվորական անձնակազմը ուսումնասիրում է համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Միասնական մոնիթորինգի կենտրոնի անձնակազմը, որում հավասարապես ներկայացված են լինելու ռուս և թուրք զինծառայողները, անօդաչու թռչող սարքերի միջոցով կիրականացնի հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների վերահսկման մոնիթորինգ:
Արցախի հակամարտության գոտում նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի Հանրապետության տարածքում` համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի:
Միասնական կենտրոնը հավասարության սկզբունքով կազմավորվելու է հրամանատարաշտաբի տեսքով, նրանում ներառվելու են կողմերի հավասար թվով ներկայացուցիչներ` համապատասխան ազգային կառույցի ղեկավարով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան