Ճապոնիայում գողացել են գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ ռուբին
Հունվարի 27-ին Տոկիոյի կենտրոնական տարածքներից մեկից գողացել են ռուբինը, որը գնահատվում է մոտ 3 միլիարդ իեն (գրեթե 29 միլիոն դոլար): Այդ մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թանկարժեք քարի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում:
Ոստիկանության աշխատակիցները այժմ փնտրում են երկու տղամարդու, որոնք, ըստ դիմումատուների, գողացել են քարը և անհետացել հանցագործության վայրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայի վարդագույն ադամանդը Ժնևի աճուրդում վաճառվել է 26.6 միլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում