Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 081 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 007 փորձարկում, այդ թվում 10 627-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 380-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 255 564 դեպք, այստեղից բուժվել է 245 245 մարդ, մահացել է 3 108 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 497 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 842 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 347 պացիենտ:
Հիշեցնենք, հունվարի 26-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 006 դեպք, ապաքինվել էր 1 050 պացիենտ: