«ԵԼ»-ը Նյու Յորքի հեղինակավոր փառատոնում արժանացել է լավագույն պարային ֆիլմ մրցանակի
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է Լավագույն պարային ֆիլմ մրցանակի, ինչպես նաև London International Shouts Film Festival փառատոնում Honorable Mantion մրցանակի։ Այս մասին տեղեկանում ենք արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը կյանքի է կոչվել նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնելու հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտելու մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։
«ԵԼ» պարային ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը նկարահանվել է նաև «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ։ Ռեժիսորն է Ռիմա Պիպոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին