ԱՄՆ-ում աշակերտուհիները սոցցանցերում հավանումներ ստանալու համար ուղիղ եթերում սպանել են մի աղջկա
ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 12-ից 14 տարեկան չորս դեռահասի՝ ուղիղ եթերում հավանումներ ստանալու նպատակով մի աղջկա սպանելու համար: The Daily Dot-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Լուիզիանայի Walmart առեւտրի կենտրոնում: Միջադեպը հեռարձակվել է Facebook և Instagram սոցիալական ցանցերում:
Տեսանյութում ամբաստանյալներից մեկը հայտարարել է, որ դանակով հարվածում է իր զոհի ուղիղ սրտին: Աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս բլոգեր Reeflay-ը ուղիղ եթերում իր ընկերուհուն հասցրել էր մահվան, մինչ այդ էլ մեկ ուրիշը՝ յութուբի օգտատեր Mellstroy-ը սեղանին հարվածելով կոտրել էր աղջկա ծնոտը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում