Քաղաքական 14:47 27/01/2021 Հայաստան

Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան

«Որոշեցի զբաղվել քաղաքականոթյամբ՝ ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից»,- ասուլիսում ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

Նրա կարծիքով, 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագրի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը տեսնելով՝ ամենաազգասեր ու կայացած մարդ պետք է հնարավորություն ունենա ասելու իր խոսքը, իր ուժերի չափով կարողանա օգտակար լինել երկրին:

«Ստեղծված իրավիճակն ինձ և իմ կարծիքով արժանապատիվ մեր հայ զավակներին բերել է տագնապալի վիճակի: Ինձ թվում է՝ ամեն մի հայ, ով հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը, ինչ է պետք հայրենիքին պաշտպանելու, սատարելու համար, պետք է իր խոսքն ասի»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նա ընդգծեց՝ իր հետևում կանգնած, իրեն ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա, ընդհակառակը՝ մեծ մասը զարմանում ու հարց են իրեն տալիս, թե ինչու է դա իրեն պետք:

«Գիտակից, կայացած մարդը, տնտեսության, երկրի վիճակից հասկացող մարդը հասկանում է, որ պետք է մարդ կամիկաձե լինի, որ գնա դրան: Ոչ մի ոչ հայրենասեր մարդ դրան չէր գնա: Խորն ուսումնասիրելուց հետո տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակի մեջ է մեր երկիրը և ինչ կարող է սպասվել: Ներկա իշխանության հրաժարականի ձգձգման դեպքում անելանելի վիճակի առաջ կարող է կանգնել մեր ազգը»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նա նշեց, որ գործի բերումով ծանոթ է եղել Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներին, նաև 2018 թ. սեպտեմբերի 7-ին  հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ա. Թովմասյանի խոսքով, բոլորի հետ եղել է կապ, ծանոթություն, աջակցել է Հայաստանին ներդրումների միջոցով:

Հարցին՝ թե ովքե՞ր են լինելու նրա թիմում, նշեց, որ այժմ բանակցություններ են վարում տարբեր, նաև սփյուռքի ներկայացուցիչների, տարբեր ՀԿ-ների հետ, ունենում են հազարավոր նամակներ, առաջարկությունները, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ նոր քաղաքական խմբավորմանը:

«Փորձում ենք ամեն ինչ անել, որ չսխալվենք թիմակիցների հավաքագրելու գործում: Իհարկե, դա ժամանակ է պահանջում: Ավարտից հետո կասենք, թե ովքեր են մեր աջակիցները:  Մեր հիմնական նպատակն այն է, որ լինեն մեր հանրության շրջանում ոչ ճանաչված, բայց գործերով կայացած մարդիկ:

Նայելով այսօր ինչ է կատարվում, ինչ մարդիկ են գալիս մեր իշխանության, պաշտոններ զբաղեցնում, ուսումնասիրելով նրանց անցած գործունեությունը, տեսնում ենք՝ չկան այնպիսի մարդիկ, որոնք ունեն իրականացրած մեծ ծրագրեր»,- ասաց նա:

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ձեր անունը շրջանառվում է  անօրինական զենք- զինամթերքի բիզնեսի հետ կապված, նշում են, որ դրա եկամուտները պահվում են Ֆինլադինայում ստեղծված ինչ-որ կազմակերպությունում, նաև որ պատրաստվում եք օրինականցնել, ի՞նչ բիզներսի մասին է խոսքը. Ա. Թովմասյանը պատասխանեց.

«Ես զարմացած եմ, թե ինչու է իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտարարությունը իմ անվան շուրջ նման աժիոտաժ ստեղծել: Դուք դրա մեջ կասկած չե՞ք տեսնում, որ մարդը մինչ այդ բարեգործությամբ էր զբաղվում, ներդրումներ էր անում, ոչ մի անօրինական բան չկար, հենց քաղաքականության անուն տվեց՝ միանգամից սկսեցին ծագել անօրինական ինչ որ բաներ:

Ես անօրինական ոչ մի գործարքների հետ կապ չունեմ»:

Նա ասաց, որ 2,5 տարի առաջ մարտին պաշտպանության նախարարության իրականացրած միջոցառման շրջանակում Հայաստան էր  հրավիրել աշխարհում ամենամեծ կազմակերպություններից մեկին, որն արտադրում է զրահապատ մեքենաներ, Հայաստանին աջակցելու համար առաջարկել է նույն արտադրությունը դնել այստեղ: 
«Պատրաստ էին ներդրումներ անել զրահապատ մեքենաների՝ ոչ միայն քաղաքացիական, նաև ռազմականն արտադրության համար, Հայաստանը կդառնար զրահապատ մեքենաների արտադրող: Այնուհետև հանդիպումներ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարի հետ, համաձայնացրել ենք, որ մենք պատրաստ ենք Հայաստանում ներդրում անել նման արտադրություն ստեղծելու համար:
Իսկ թե ինչո՞ւ նման արտադրություն չստեղծվեց, կարող եք այդ հարցը տալ կառավարության  անդամներին, սկսած Փաշինյանից, բոլոր հանձնաժողովների անդամներին, էկոնոմիկայի նախարարին, երևի ավելի լավ կպատասխանեն, թե ինչու այս ընթացքում դա չի արվել»:

Հարցերից մեկին ի պատասխան՝ Արտակ Թովմասյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. «Չնայած նրան, որ երկար տարիներ գտնվել եմ Հայաստանի սահմաններից դուրս, ոչ մի ուրիշ քաղաքացիություն չեմ ընդունել, ոչ Ռուսաստանի, ոչ Ուկրաինայի: Սրանք այն երկրներն ենք, որտեղ հիմնականում իմ չափահաս կյանքն անցկացրել եմ:

Չեմ դիմել և չեմ էլ ունեցել այլ քաղաքացիություն»:

Հարցին՝ դուք ինչի՞ համար եք համագործակցության մեդալ ստացել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, դա սովորաբար տրվում է գործակալներին, որոնք օգնում են բացահայտել այս կամ այն գործը, դուք ո՞ր  գործի բացահայտմանն եք աջակցել, Ա. Թովմասանն ասաց, որ «Թովմասյան» հիմնադրամի միջոցով ոստիկանության ակադեմիայի տարածքում սպորտային համալիր են կառուցել, աջակցել ու ստեղծել է կրիմինալիստիկայի աշխատասենյակներ, ամեն տարի կազմակերպում էին ֆուտբոլային հատուկ մրցաշարի: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ պարգևարտրվել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}