Քաղաքական 16:45 27/01/2021 Հայաստան

Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն չունենք. Արտակ Թովմասյան

«Ես կողմնակից եմ օրենքի սահմաններում լինի այս իշխանության հեռացումը, ցանկալի կլիներ, որ գիտակցեին սխալ են գործել ու հեռանային»,- ասուլիսում ասաց  «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի թիմի հեռացումը:

Նրա խոսքով, եթե մի թիմում ինչ որ բան չի ստացվում, սխալ են գործում, արտակարգ իրավիճակ է, սովորաբար հեռանում են, չգրված օրենք է, քանի որ արժանապատվության և պրոֆեսիոնալիզմի հետ է կապված:

«Չնայած նրան, որ այս իշխանությունը տանուլ է տվել, այս վիճակին է հասցրել մեր ազգը, չի հեռանում: Վարչապետը ժամանակին ասում էր՝ եկել եմ ոչ թե կառչելու իմ աթոռից, այլ երբ որ չկարողանամ մի բան անել, կթողնեմ, կգնամ: Հիմա հակառակն ենք տեսնում. չկարողանալն էլ ո՞նց է լինում:

Պարտված, չհաջողած իշխանությունը չի կարող շարունակել ղեկավարել:

Մեր այսօրվա հարցը՝ ոչ թե ինձ համար իշխանության, աթոռի կռիվն է, այլ մեր ազգի  պատվի հարցն է»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նրա կարծիքով,  իշխող խմբակցության անդամները պետք է գիտակցեն ու ազգի համար ամենակարևոր, դժվարին ժամանակաշրջանում ճիշտ քայլի դիմեն, հրաժարական տան, ձևավորվի ժամանակավոր կառավարություն ու կազմակերպվի թափանցիկ ընտրություններ:

Հարցին, արդյո՞ք հավակնում է վարչապետի պաշտոնին, և եթե այս տարի արտահերթ ընտրություններ լինեն, արդյո՞ք կմասնակցի, նա ասաց, որ երբեք հավակնություններ չի ունեցել և ոչ էլ պլանավորել է. «Բայց եթե դրա հարկը լինի, եթե դրա պահանջը լինի մեր ազգի կողմից, այդ դժվար  պահին, իհարկե, կանեմ»

Ա. Թովմասյանն ասաց, որ հիմա կուսակցության ստեղծման փուլում են և հասկանալով, որ միայն երկրի ապագայի վրա կարող են ազդեցություն ունենալ խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում, որոշում կընդունեն մասնակցել նաև խորհրդարանական ընտրություններին, անպայման ունենալ վարչապետի իրենց թեկնածուն: Նրա խոսքով, իրենց ցանկությունն է ստեղծել նոր ուժ, որի մեջ ընդգրկված կլինեն իրենց  գործի պրոֆեսիոնալներ, ամենակարևորը՝ կարող են լինել ոչ քաղաքական

Նա ընդգծեց, որ եթե այդ արտահերթ ընտրությունները կազմակերպվի այս կառավարության կողմից, չեն մասնակցի:

Ա. Թովմասյանը նշեց, որ իրենք գործելու են լիովին առանձին:

«Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն, պատրաստակաություն չունենք:

Ընդհանուր մի բան ունենք, որ պահանջում ենք կառավարության  հրաժարականը: 17 ուժերի կողմից միանալու առաջարկություն եղել է: Նախ մեզ մոտ ձևավորված կուսկցության դեռ չկա, գրանցման փուլում է, երկրորդ՝ ժողովրդի մի մասի մոտ մի մտածելակեպ կա, որ այդ 17-ը վատն են, նրանց մի մասը հին են, մի մասը՝ նոր են:

Մեր տեսալականն այն է, որ մեզ համար չկա հին ու նոր, կա հայ ազգ և Հայաստան, թե հինը, թե նորը, թե սևը, թե սպիտակը բոլորը պետք է ունենան նույն հնարավորությունը մեր երկրում ապրելու համար»,- ասաց Ա. Թովմասյանը

Միևնույն ժամանակ նա նշեց, 17 ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադված Վազգեն Մանուկյանը ժամանակավոր կառավարության համար կարող էր լինել հարմար թեկնածու:

Ա. Թովմասյանը նաև նշեց, որ եթե երկրում չլինի կայունություն, նորմալ աշխատող իշխանություն, ներդրողները ոչ մի ներդրում չեն անեն.  «Ներդրումները գալիս են՝ հաշվի առնելով, արդյոք տվյալ երկրի պայմաններն անվտանգ են ներդրում անելու համար, թե ոչ: Այս պարագայում, ինձ թվում է, պրոբլեմներ կունենանք»:

Նրա խոսքով, պետք է ունենալ համապատասխան գիտելիներ ունեցող մասնագետներ, խմբեր, որոնք կարող են աջակցել ու կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում համալրվածության անհրաժեշտ մակարդակ ապահովել:

Ա. Թովմասյանն ասաց՝ Սփյուռքում լսելով, որ Հիմնադրամին հատկացրած գումարները չկան, իշխանության հանդեպ վստահությունը զրո աստիճանի է իջել: 

«Տարբեր ինֆորմացիաներ կան, որ որոշ անհատներ, խմբեր պահանջում են հաշվետվություն, նաև գումարները վերադարձվեն, քանի որ նպատակին չեն ծառայում»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}